Հայկական ԱԷԿ-ի համար սարքավորումները ձեռք կբերվեն արագացված կարգով
ՏնտեսությունՀայկական ատոմային էլեկտրակայանի համար կառավարությունը սարքավորումների հերթական խմբաքանակը ձեռք կբերի արագացված կարգով՝ առանց մրցույթի:
Այդ մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության` հուլիսի 30-ի նիստում:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ 2015 թվականի համար սարքավորումների գնումների ցանկում ներառվել են ԱԷԿ-ի՝ աշխատանքային վիճակում պահպանելու համար նախատեսված սարքավորումները: Նախարարի խոսքով՝ մրցույթից հրաժարվելը պայմանավորված է նրանով, որ սարքավորումների մի մասը մշակվել է հատուկ հայկական ԱԷԿ-ի համար՝ հաշվի առնելով եղանակային պայմանները:
Այդ սարքավորումների ու նյութերի գնումը կազմում է ԱԷԿ-ի պահպանման ծախսերի 16 տոկոսը` առանց վառելիքի: