Գեղարքունիքի մանկապարտեզներում երեխաների սննդային թունավորման դեպք չի գրանցվել
ՀասարակությունԳեղարքունիքի մաազպետարանը հերքել է հլիսի 31-ի երեկոյան Հանրային հեռուստատեսության «Տեսանկյուն» ծրագրի ժամանակ հնչած լուրն այն մասին, թե մարզի մանկապարտեզներից մեկում գրանցվել է երեխաների զանգվածային թունավորման դեպք, եւ որ սննդից թունավորված երկու տասնյակի նչափ երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց: Հնչած ահազանգի հետքերով «Արմենպրես»-ը զրույց ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանի հետ, ով, հերքելով տարածված տեղեկատվությունը, հավելեց, որ սննդային թունավորման դեպքը գրանցվել է ոչ թե մանկապարտեզներից մեկում, այլ`Ծովինար գյուղի տարածքում գործող պատանի երկրապահների ամառային ճամբարում:
«Մարզում գործող բոլոր մանկապարտեզները հսկվում են մարզպետարանի կողմից, խիստ, ամենօրյա ուշադրություն է դարձվում թե’ սանիտարահիգիենիկ պայմանների, թե’ մատակարարվող սննդի որակի եւ պահպանության վրա:Ինչ վերաբերում է պատանի երկրապահների ամառային ճամբարում թունավորվածներին, նրանք եղել են քսան հոգի, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ: Հուլիսի 31-ի դրությամբ 19 հոգի դուրս են գրվել հիվանդանոցից, 1 հոգի դեռեւս գտնվում է բժիշկների հսկողության տակ:Դուրս գրվածների հիմնական մասը վերադարձել են ճամբար, մի մասը` տուն : Բժիշկների հսկողության տակ գտնվող երեխան դուրս չի գրվել ջերմելու պատճառով:Այս պահին տեղում աշխատում են սննդի անվտանգության եւ «Հիգիենիկ եւ համաճարակային հիվանդությունների կանխարգելման կենտրոն»-ի աշխատակիցները, իրավիճակը վերահսկվում է:Պարզվում են թունավորման հանգամանքները»,-նշեց Անուշ Պողոսյանը:
Խոսրով Խլղաթյան