Կալավան գյուղի ամառային ճամբարին մասնակցեց Հայաստանի եւ Արցախի 70 դպրոցական
Հասարակություն«Թայմ Լենդ» գիտաուսումնական հիմնադրամը « Վորլդ Վիժն Հայաստան»-ի եւ «Ռաֆայել» հիմնադրամի աջակցությամբ հերթական ճամբարն իրականցրեց Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում, որին մասնակցում էին Հայաստանից եւ Արցախից ժամանած 70 դպրոցականներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Թայմ Լենդ&raqu o; գիտաուսումնական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը, դպրոցականների ճամբարը լի էր ուսումնական ծրագրերով : Նրանք մասնակցեցին «Մամոնտ»մրցույթ- խաղին՝ ծանոթանալով նախնադարյան մարդու կյանքին, կենցաղին, քարեդարյան կացարանների կառուցմանը եւ հնագիտական պեղումներին: Երեխաները տեղեկություններ ստացան նաեւ Հայաստանի անտառների, կենդանիների, օձերի եւ սնկերի մասին: Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Յակոբեան Բնապահպանական Կենտրոն»-ի աշխատակիցները ներկայացրին բնապահպանական թեմաներ: Երեխաններն ակտիվ մասնակցություն ունեցան կազմակերպված խաղ- բանավեճին:
«Յակոբեան Բնապահպանական Կենտրոնը» մեծ աջակցություն է ցուցաբերում Կալավանում իրականացվող բնապահպանական ծրագրերին: Հենց իրենց օգնությամբ է Բարեպատ գետում կարմրախայտ տեսակի ձկան վերականգնումն իրականացվում, որի արդյունքում գետում բաց թողնվեց ավելի քան 2000 մանրաձուկ»,-հավաստեց Ռոբերտ Ղուկասյանը:
«Ճամբարի երեխաները մասնակցեցին գետում իրականացվող մոնիթորինգի աշխատանքներին: Նրանք ցանցով որսում էին ձկներին՝ գրառում կատարում նրանց առողջության վերաբերյալ, չափում երկարությունը եւ անմիջապես բաց թողնում գետը: Ծրագրի մի մասն էր կազմում նաեւ քայլարշավը, որի շնորհիվ երեխաների մեջ ամրապնդվեց ընկերասիրությունը. օգնելով միմյանց` երեխաներն ամեն կերպ փորձում էին հաղթահարել Արեգունի լեռնաշղթան: Արշավն այնքան էլ դժվար չթվաց, որովհետեւ երեխաները տեղեկացան սարերի,գետերի ու լճերի, նաեւ` ճանապարհին հանդիպող թռչունների մասին: Օրվա ամենասի րելի պահն էր երեկոյան խարույկը, հայրենասիրական երգերն ու ժաղովրդական պարերը:Այս ամենից հետո երեխաներն այնքան էին մտերմացել միմյանց , որ որոշեցին անմոռանալի գիշեր անցկացնեն խարույկի շուրջ եւ միասին դիմավորել բնության հիասքանչ տեսարաններից մեկը՝ արեւածագը»-ամփեց Ռոբերտ Ղուկասյանը:Դպրոցականների ճամբարը Կալավանում տեւել է 5 օր:
Խոսրով Խլղաթյան