Խարբերդ թաղամասի արտաքին լուսավորության ցանցը կընդլայնվի
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ի թիվս Խարբերդ թաղամասում իրականացվող կենսապահովման տարաբնույթ աշխատանքների, 2015 թվականին շարունակվել է նաև արտաքին լուսավորության ծրագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառուցվել է շ ուրջ 3 կմ արտաքին լուսավորության ցանց կամ լուսավորվել է 4 փողոց: Այս տարվա ծրագրով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են, սակայն ցանցի ընդլայնման գործընթացը կշարունակվի մինչև տարեվերջ: