Արտարժույթներն էժանացել են
ՏնտեսությունՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հուլիսի 31-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.36 դրամով` կազմելով 478.29 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.25 դրամով և կազմել 524.92 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.15 դրամով և կազմել 7.92 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.29 դրամով և կազմել 744.41 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 31-ին կազմել է 16 հազար 722.9 դրամ, արծաթի գինը՝ 225.12 դրամ, պլատինի գինը՝ 15 հազար 131.34 դրամ: