«Նասդաք Արմենիա»-ում կատարվել է 4 մլն 890 հազար դոլարի առքուվաճառք
Տնտեսություն«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում հուլիսի 31-ին կատարվել է 4 մլն 890 հազար դոլարի առքուվաճառք` 477.50 դրամ միջին փոխարժեքով:
ԱՄՆ դոլարի փոխարժեքի առաջարկը կազմել է 477.50 դրամ, իսկ պահանջարկը` 477.25 դրամ: Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 8 մլրդ 700 մլն դրամի գործարք: Փոխարժեքի պահանջարկը կազմել է 11.02 տոկոս, միջին տոկոսադրույքը` 11.5000 տոկոս:
Հունիսի 16-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 474.04 դրամ, հունիսի 17-ին գործարք չի կատարվել, հունիսի 18-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 473.67 դրամ, 19-ին՝ 473.25 դրամ: Հունիսի 20-21-ը գործարք չի կատարվել, հունիսի 22-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 473.00 դրամ, 23-ին` 472.79 դրամ, 24-ին` 472.50 դրամ, 25-ին` 473.00 դրամ, 26-ին` 473.50 դրամ: Հունիսի 27-29-ը դոլարի առքուվաճառք չի կատարվել: Հունիսի 30-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 471.98 դրամ, հուլիսի 1-ին` 472.58 դրամ: Հուլիսի 2-7-ը գործարք չի կատարվել: Հուլիսի 8-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 476.00 դրամ, իսկ հո ւլիսի 9-ին և 10-ին գործարք չի կատարվել: Հուլիսի 14-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 479.00 դրամ, հուլիսի 15-ին` 479.50, 16-ին՝ 481.25 դրամ: Հուլիսի 17-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 480.67 դրամ, հուլիսի 18-ին և 20-ին` 481.50 դրամ, հուլիսի 21-ին՝ 480.20 դրամ, հուլիսի 22-ին՝ 479.50 դրամ, հուլիսի 23-ին՝ 478.25 դրամ, հուլիսի 24-ին՝ 477.67 դրամ, հուլիսի 27-ին՝ 478.31 դրամ, հուլիսի 28-ին՝ 479.37 դրամ, հուլիսի 29-ին՝ 479.00 դրամ, հուլիսի 30-ին՝ 478.00 դրամ: