Անջելինա Ջոլին սատարել է Մյանմայում սեռական բռնության ենթարկվածներին
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին՝ որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, այցելել է Մյանմա՝ պայքարելու սեռական բռնության դեմ, հայտնել է Just Jared-ը։ Ջոլին հանդիպել է երկրի նախագահի եւ փախստականների հետ։

«Այս այցելությունը լույս սփռեց կոնֆլիկտային շրջաններում ապրող կանանց եւ աղջիկների խոցելիության վրա։ Նրանք սեռական բռնության զոհ են դառնում։ Նրանց իրավունքները մեծապես խախտվում են։ Ես անչափ տպավորված էի ռազմական գործողությունների ժամանակ բռնության ենթարկված կանանց հետ խոսելուց հետո։ Տեղի կազմակերպությունները որոշակի օգնություն ցուցաբերում են, բայց դա բավարար չէ։ Նրանց հոգեկան աջակցություն եւ հատուկ խնամք է հարկավոր, իսկ բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է Ջոլին, որը պատրաստվում է ֆիլմ նկարահանել Կամբոջայի պատերազմի մասին։

Հիշեցնենք, որ Անջելինա Ջոլին ակտիվ գործունեություն է ծավալում փախստականների իրավունքների պաշտպանության հարցում եւ պարբերաբար այցելում է «թեժ կետեր»։
