ՀԾԿՀ հրաժարականը եւ ՀԷՑ–ի ազգայնացում. «Ոտքի՛, Հայաստանի» պահանջը
ՀասարակությունԻնչպես այսօր հայտարարեցին «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամները, էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղարկելու պահանջով Հանրապետության հրապարակում արդեն 6-րդ օրը նստացույց անցկացնող շարժումը պահանջում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրաժարականը:
«ՀԾԿՀ-ն մինչեւ այսօր որոշումներ կայացնելիս հաշվի է առել պահանջող կողմի շահը, եւ ժողովրդի շահը միշտ ստորադասվել է: Բայց ՀԾԿՀ-ն ստեղծված չի, որ պաշտպանի ՀԷՑ-ի ու այն մարդկանց շահերը, որ ղեկավարում են այն: Այն ստեղծված է, որ բալանս պահի, պաշտպանի ժողովրդի շահերը, ինչը չի անում»,- ասաց նախաձեռնության խորհրդի անդամ Գագիկ Եղիազարյանը՝ նշելով, որ միեւնույն ժամանակ, իրենք պահանջում են նաեւ ազգայնացնել ՀԷՑ-ը:
Անդրադառանալով վարչապետի հայտարարությանը, որ էլեկտրաէներգիայի թանկացումը կսուբսիդավորվի «Որոտան» կասկադի վաճառքից ստացված գումարից, Գագիկ Եղիազարյանը նշեց, որ իրենք դեմ են, որ ազգային ընկերության վաճառքից ստացված գումարով վճարվեն օտար ընկերության պարտքերը: