ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ամուսնացել է գեղասահորդուհու հետ
ՀասարակությունՌԴ նախագահի 47-ամյա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և 40-ամյա ռուս գեղասահորդուհի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոնուհի Տատյանա Նավկան ամուսնացել են Սոչիում: Հարսանիքը, որին հրավիրել են քաղաքական գործիչների, պաշտոնյաների, մարզիկների ու մշակութային գործիչների, նշել են "Родина" հյուրանոցում:
Մեկ տարի առաջ զույգը դուստր է ունեցել, հիշեցնում է ՏԱՍՍ-ը: Բացի այդ, մեկ այլ ամուսնությունից Տատյանա Նավկան ունի մեկ դուստր, իսկ Դմիտրի Պեսկովը՝ դուստր և երկու որդի: Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակն իր անձնական կյանքի մասին չի խոսում, քանի որ «դա ոչ ոքի չի վերաբերում»: