Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ» Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»


Աննախադեպ վիրահատություն. Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հայ վիրաբույժները փրկեցին փոքր երեխայի կյանքը

news.am-ը գրում է.

Այսպիսի վիրահատություն վիրաբույժներից շատերը չեն տեսել նույնիսկ ամենավատ իրենց երազներում: Երեխայի մոտ գրեթե անջատվել էր 12-մատնյա աղիքի պատից ֆատերյան պտկիկը, կային որովայնի խոռոչի օրգանների բազմաթիվ վնասվածքներ, մի քանի պատռվածք 12-մատնյա աղիքի վրա, իսկ դրա ստորին հորիզոնական հատվածը գրեթե բացակայում է: Հիվանդը ընդամենը 6 տարեկան էր:

Թվում էր՝ որոշումը մեկն է. հեռացնել բոլոր վնասված հատվածները եւ դրանց ռեկոնստրուկցիա անցկացնել, սակայն նման վիրահատությունը կարող էր մահվան հանգեցնել կամ էլ  հաշմանդամ դարձնել երեխային:  Վիրաբույժներ Գագիկ Համբարձումյան, Պողող Հեիկյան ու նրանց գործընկերները, չնայած բոլոր ռիսկերին ու դժվարություններին, գտել են բոլոր վնասված մասերը վերականգնելու եւ երեխայի օրգանները պահպանելու հնարավորություն: Այս նպատակի իրագործման համար նմանատիպ վիրահատություններ Հայաստանում երբեք չեն արվել, իսկ միջազգային բժշկական պրակտիկայում էլ  նման դեպքեր չեն հիշատակվում:   

NEWS.am Medicine-ի հետ զրույցում վիրաբույժները այդ վիրահատության մի շարք հետաքրքրիր մանրամասներ ներկայացրեցին:

Ինչպես նշեց «Արաբկիր» ԲԿ-ի  ուռովիրաբուժական բաժանմունքի պետք Պողոս Հեիկյանը, աղջիկը, որի անունը հասկանալի պատճառներոով չի նշվում, բոլոր այս վնասվածքները ստացել էր ապրիլի 23-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում: Նա փորձել էր բարձրանալ բարի կանգնակի վրա, սակայն ցած էր ընկել, կանգնակն էր ընկել էր նրա վրա: Ծնողները երեխային տարան Էջմիածնի բժշկական կենտրոն: Սոնոգրաֆիան ու ռենտգենը լուրջ խնդիրներ չարձանագրեցին, սակայն մասնագետները նկատեցին, որ երեխայի որովայնում աննշան հեղուկ է կուտակվել: Երեխայի ծնողները շատ ուշադիր գտնվեցին եւ որոշեցին երեխային եւս մեկ անգամ հետազոտել՝ տանելով նրան Երեւանի «Արաբկիր» ԲԿ: Հերթապահ բժիշկները մի շարք հետազոտություններ իրականացրեցին եւ երեխայի համար դինամիկ վերահսկողություն սահմանեցին, որն իրականացվում էր վիրաբուժական ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, քանի որ երեխային շոկային վիճակի ախտանշաններ ուներ:

Երեկոյան եւ գիշերվա ընթացքում երեխայի մոտ որովայնի հատվածում ցավերը շարունակվեցին, ինչը բժիշկներին ստիպեց եւս մեկ անգամ վիրահատություն անցկացնել: Սոնոգրաֆիկ հետազոտության ընթացքում բժիշկները նկատեցին, որ որովայնում հեղուկի քանակն աճել է: Այդ ժամանակ մասնագետները կլինիկայի ղեկավարության հետ քննարկեցին երեխայի վիճակը եւ դիագնոստիկ լապարոսկոպիա իրականացնել:

«Սակայն մինչեւ լապարոսկոպիան մենք եւս մեկ ռետնգեն-հետազոտություն իրականացրեցինք եւ նկատեցինք, որ երեխայի որովայնում ազատ գազեր կան: Դա նշանակում էր, որ, հավանաբար, վնասված է երեխայի ներքին օրգաններից մեկը, հետեւաբար, լապարոսկոպիկ հետազոտություն անել պետք չէր», - պատմեց բժիշկ Հեիկյանը:

Հաշվի առնելով բոլոր տվյալները՝ մասնագետները որոշեցին բաց դիագնոստիկ վիրահատություն իրականացնել, որի ընթացքում կարողացան տեսնել բոլոր վնասվածքները, որոնք ստացել է երեխան: Նա լյարդի, ենթաստամոքսային գեղձի գլխիկի, ձախ երիկամի եւ հաստ աղիքի վնասվածքներ ուներ: Հետազոտությունը ցույց տվեց նաեւ, որ պատռված են երեխայի 12-մատնյա աղիքի դիմացի եւ հետին պատերը, վնասվել եւ ամբողջության անջատվել էր  ֆատերյան պտկիկը՝ ընդհանուր լեղային եւ պանկրեատիկ խողովակը: Ամբողջությամբ անջատվել էր նաեւ 12-մատնյա աղիքի ստորին հորիզոնական հատվածը:

Վնասվածքները շատ լուրջ էին, իսկ սպասվելիք վիրահատությունը՝ շատ ծանր:

Մասնագետները կոնսիլիում հրավիրեցին հենց վիրահատարանում, խորհրդակցեցին կլինիկայի ղեկավարի հետ:

«Մենք չէինք բացառել այն, որ, հավանաբար, անհրաժեշտ կլինի հեռացնել ենթաստամոքսային գեղձի ու որոշ հարեւան օրգանների մի մասը:  Քանի որ այդպիսի լայմանասշտաբ վիրահատություններ իրականացնում են օնկովիրաբույժները, մենք, հիշելով նրանց հետ համագործակցության փորձը, որոշեցինք հրավիրել վիրաբույժ Գագիկ Համաբաձումյանին», - պատմեց Պողող Հեիկյանը:

Մասնագետները զանգահարեցին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի իրենց գործընկերոջը եւ խնդրեցին գալ հնարավորինս շուտ:

«Ապրիլի 24, ճանապարհները՝ փակ, երկրում բազմաթիվ հյուրեր կան… Եվ հանկարծակի զանգ: «Գագիկ Աշոտովիչ, որտե՞ղ եք: Քաղաքու՞մ: Դա լավ է: Մենք այստեղ մի ծանր դեպք ունենք, ծանր վնասվածքներ փոքր երեխայի մոտ»: Իսկ երբ ես լսեցի, որ երեխան ընդամենը վեց տարեկան է, սիրտս սկսեց անհանգիստ բաբախել», - կիսվում է այդ օրվա մասին իր հիշողություններով Գագիկ Համբարձումյանը:

10-15 րոպե անց վիրաբույժը, հասցնելով ճանապարհին վերցնել անհրաժեշտ բոլոր գործիքները, արդեն իսկ տեղում էր: Տեսնելով երեխայի որովայնային խոռոչի վիճակը՝ նա հասկացավ, թե ինչքան լուրջ է ամեն ինչ: Այսպիսի վնասվածքներ իր պրակտիկայում չէր տեսել նույնիսկ փորձառու օնկովիրաբույժը:

Ի՞նչ անել:

 «Կային բոլոր վիրաբուժական նախադրյալները՝ ենթաստամոքսաին գեղձի մի մասը եւ 12-մատնյա աղիքը իր վնասվածքներով, ինչպես ֆատերյան պտկիկը եւ լեղուղիները հեռացնելու, իսկ այնուհետեւ այդ օրգանների ռեկոնստրուկցիա անելու համար», - պատմեց բժիշկ Համաբրձումյանը:

Մասնագետները արդեն որոշում էին ընդունել գնալ այս ճանապարհով, սակայն նրանց հանգիստ չէր տալիս այն միտքը, որ խոսքը գնում է վեցամյա աղջկա մասին: Ի՞նչ կլինի, երբ նա մեծանա: Ինչպե՞ս է զարգանալու: Ի՞նչ հետեւանքներ կլինեն: Արդյո՞ք հաշմանդամ կդառնա:

«Եվ հանկարծակի ես հարցրեցի բուժքրոջը այն մասին, թե կան արդյոբք 5-6 համարի թելեր: Երբ թելերը բերեցին, մենք փոքրիկ կատետերի միջոցով փորձեցինք պարզել, բաց է արդյոք ենթաստամոքսային գեղի ուղին: Ստացվեց: Այդ ժամանակ մոտս միտք փայլատակեց», - պատմեց բժիշկ Համբարձումյանը:

Որոշում ընդունվեց՝ փորձել վերականգնել ու կարել բոլոր վնասված օրգանները: Այս որոշումը շատ ռիսկային էր, սակայն վիրաբույժները գիտեին՝ հեռացնել վնասված օրգանների միշտ էլ կհասցնեն, իսկ այսպես երեխային փրկելու եւ նրան հնարավոր հաշմանդամությունից զերծ պահելու հնարավորություն կա:

Մասնագետները անցան գործի:

Գագիկ Համբարձումյանը սկզբում կարեց 12-մաընյա աղիքի պատռվածքը: Իսկ ֆատերյան պտկիկը վերադարձրեցին այնտեղ, որտեղ այն պետք է լիներ: Որոշ մանիպուլյացիաների ժամանակ միկրովիրաբուժական տեխնիկա էին օգտագործել եւ նույնիսկ հատուկ ակնոց, քանի որ պետք էր կարել այնպես, որ կարերը հանկարծ չփակեն լեղուղիները կամ ենթաստամոքսային գեղձի ուղին: Այնուհետև չնայած առաջացած հեմատոմաների՝ կարեցին ու վերականգնեցին ենթաստամոքսայի գեղձը:

Մասնագետները գործում էին՝ վստահելով սեփական ինտուիցիային ու փորձին: Այսպիսի վիրահատություն նախկինում չէր իրականացրել ներկա գտնվողներից եւ ոչ մեկ, եւ նույնիսկ բժշկական գրականությունում՝ ոչ արեւմտյան, ոչ ռուսաստանյան, ոչ մի նման դեպք չէր հիշատակվել:

Երբ վիրահատությունը ավարտվեց, վիրաբույժները իրենք էլ չէին կարողանում հավատալ տեղի ունեցածի: Միայն 12-մատնյա աղիքի պատռվածքն է դեպքերի 25-75 տոկոսում մահացու լիում՝ էլ չխոսելով մնացած վնասվածքների մասին: Սակայն վիրաբույժները գրեթե անհնարինն արեցին:

Գագիկ Հմաբարձումյանը հիշատակեց նաեւ անեստեզիոլոգների աշխատանքը այս բարդագույն վիրահատության ընթացքում: Վիրաբուժական ինտենսիվ թերապիայի ու անեստեզիոլոգիայի բաժանմունքի պետք Խաչատուր Քյուրկչյանը հոգ էր տարել այն մասին, որ վիրահատության ընթացքում եւ դրանից հետո աղջիկը ավելորդ սթրես չտանի:

«Վերակենդանացման ու ինտենսիվ թերապիայի բաժանմունքը աշխատեց ժամացույցի պես՝ եւ հատուկ մշակած սխեմայով աղջկան ապահովում էր անհրաժեշտ դեղերով: Վիիրահատությունից երեք օր հետո երեխան արդեն խաղ էր խաղում հեռախոսով, նա բացարձակապես ցավ չէր զգում», - նշեց վիրաբույժը:

Իհարկե, չի կարելի ասել, որ հետվիրահատական փուլը շատ հարթ անցավ: Բժիշկները մի շարք բարդացումներ էին սպասում եւ պատրաստ էին պայքարել դրանց դեմ: Այդ օրերին ամբողջ կլինիկան էր աշխատում այդ դեպքի վրա: Բուժման գործընթացին մասնակցում էին գաստրոէնտերոլոգները, թերապեւտները եւ շատ այլ մասնագետներ:

Տաս օրվա ընթացքում աղջկան չէր կարելի ոչինչ ուտել, նա ներերակային սնուցում էր ստանում: Նաեւ հատուկ դեղեր էր ստանում, որոնք պետք է օգնեին խուսափել բարդացումներից եւ թեթեւացնել ապաքինման գործընթացը:

Աղջիկը, իհարկե, շատ ուժեղ սթրես էր տարել կատարվածի պատճառով, մի պահ շատ ներամփոփ դարձավ, չէր ուզում շփվել, ուտել, խմել:

Այս իրադրությունում շատ օգնեց, ինչպես պատմեց Պողոս Հեիկյանը, հիվանդանոցային ծաղրածու Պատչ Ադամսը, որը այդ օրերին Երեւանում էր: Նա այցելեց «Արաբկիր» կլինիկան եւ մեկ ու կես ժամ անցկացրեց երեխայի հետ, ինչից հետո վերջինս կարծես ամբողջությամբ փոխվեց:

Աղջկան արդեն դուրս են գրել, նա արդեն տանն է, խաղում է հասակակիցների հետ: Նրա մոտ ամեն ինչ նորմալ է, եւ արդեն կարել է պնդել, որ վիրահատությունը ավելի քան հաջող է անցել:

Իսկ բժիշկերին հետաքրքիր կլիներ եւս մեկ անգամ հետազոտել նրան մի քանի տարի անց: Բացառված չէ, որ այդ ժամանակ նրա ներքին օրգանների վրա վիրահատության հետքեր անգամ չեն մնա: 

Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՄոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր Կամենդատյան