Սեյրան Շահսուվարյանը նշանակվել է ԿԸՀ անդամ
Հասարակությունtert.am-ը գրում է.
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի օգոստոսի 2-ի հրամանագրով Սեյրան Շահսուվարյանը նշանակվել է ԿԸՀ անդամ, տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նախագահի հրամանագրում ասված է։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 40-րդ հոդվածը և հաշվի առնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողավի անդամ նշանակելու մասին Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունը՝ որոշում եմ.
Սեյրան Շահսուվարյանին նշանակել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ՝ մինչև 2022 թվականի հուլիսի 13-ը պաշտոնավարման ժամկետով»,– ասվում է ՀՀ Նախագահի հրամանագրում: