Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում


Աննա Խաչատրյան. ««Голос»-ում դաժան մրցակցություն է»

BlogNews

 Exclusive

Շուտով կմեկնարկի «Голос» նախագիծը, որին մասնակցում են նաև Աննա Խաչատրյանն ու ԱրամMP3-ը: BlogNews.am-ն Աննայի հետ զրույցել է նախամրցութային տրամադրության, քննադատությունների և Արամի հետ մրցակցության մասին:

-Դուք տևական ժամանակ պասիվ գործունեություն էիք ծավալում: Տևական դադարից հետո եղավ Ձեր նոր տեսահոլովակի՝ «Բաղմանչիի» պրեմիերան, որն անսպասելի էր Ձեր տեսակի համար, պարզվեց նաև, որ որոշել եք մասնակցել «Голос» նախագծին, ինչո՞վ էր պայմանավորված պասիվությունից հետո այսպես ներկայանալը:

-Կարծում եմ՝ լռությունս այդքան էլ երկար չէր, որովհետև հոկտեմբերին տեսահոլովակ էի ունեցել: Ինչ վերաբերում է պասիվությանս, որ կա վերջին շրջանում՝ պիտի նշեմ, որ ոչ թե իմ գործունեությունն է պասիվ, այլ հեռուստատեսութունն է այսօր այլ բանով  լցված: Դրա պատասխանատու ես չեմ: Ես արդեն սովորել եմ այդ ամենին և չեմ հիասթափվում: Եթե այդ տեսակ բաներից հիասթփափվելու լինեի, տարիներ առաջ կփոխեի մասնագիտությունս:

-Ինչո՞ւ որոշեցիք մասնակել «Голос»-ին:

-Պիտի խոստովանեմ, որ ձանձրացել եմ Հայաստանում և ուզում եմ երաժշտական ինչ-որ իրադարձություն, որի մասնակիցը կլինեմ: Փնտրտուքից հետո հասկացա, որ ամենահարմարը «Голос»–ն է և որոշեցի մասնակցել, քանի որ վաղուց չեմ մասնակցել մրցույթների:

-Հնարավո՞ր է Դուք էլ որոշեք արտագաղթել և արտերկրում հաստատվել՝ հաշվի առնելով, որ ձանձրացել եք Հայաստանում:

-Ես հոգնել եմ Հայաստանի ընդհանուր դժգոհ, ճնշող իրավիճակից, սակայն ոչ Հայաստանից: Ես խելագարի պես սիրում եմ Հայաստանը և չեմ պատկերացնում, որ հնարավոր է՝ երկար ժամանակ այլ երկրում ապրեմ, սակայն չեմ բացառում, որ մի որոշ ժամանակ կլինեմ Հայաստանից դուրս: Տա Աստված «Голос»–ում մասնակցությունս երկար լինի, բնականաբար, այդ ընթացքում պետք է լինեմ Ռուսաստանում:

-Դուք գնում եք հաղթելո՞ւ, թե՞ մասնակցելու: Ի՞նչ ապագա եք տեսնում Ձեզ համար այս մրցույթում:

-Անկեղծ ասած՝ վերջին երկու «Голос»-ները դիտելիս մտածում էի՝ երանի այս երգիչներին, որ երգում են այս նվագախմբի հետ: Միայն այդ նվագախմբի հետ երգելու, այդ հաճույքը վայելելու համար արժե անցնել այդ ճանապարհը:

-Աննա, այն պահից, երբ հայտնի դարձավ, որ մասնակցելու եք «Голос»–ին, մի շարք քննադատություններ հնչեցին Ձեր հասցեին: Շատերը կարծում են, որ կայացած երգչուհին չպետք է մասնակցության հայտ ներկայացներ նմանատիպ մրցույթի: Բացասական կարծիքների ալիքը ազդե՞լ է Ձեր տրամադրվածության և ոգևորության վրա:

-Անկեղծ ասած՝ ինձ համար անսպասելի չէին այդ քննադատությունները, քանի որ դա բնորոշ է մեր ազգին: Կարծում եմ՝ դա նորմալ է և չեմ ֆիքսվում եմ քննադատությունների վրա: «Голос»-ում պատահական, միջակ մարդիկ չեն կարող հայտնցվել, քանի որ դաժան մրցակցություն է, այնտեղ հազվադեպ են լինում չկայացած, այլ մասնագիտության տեր մարդիկ, այն էլ՝ եթե չափազանց տաղանդավոր են:

-Արամ MP3-ն ևս ներկայանալու է մրցույթին: Նրան՝ որպես մրցակից դիտարկո՞ւմ եք, ինչպիսի՞ մրցակից եք համարում Արամին:

-Ես Արամին չեմ դիտարկում որպես մրցակից այն պարզ պատճառով, որ կան շատ այլ մարդիկ, ում հետ կարելի է մրցակցել: Այդ առումով Արամի հետ կապված մի քիչ այլ զգացմունքներ ու էմոցիաներ ունեմ: Շատ եմ ցանկանում, որ Արամի մոտ ամեն բան ստացվի, թե՛ ինձ, թե՛ իրեն, հավասարաչափ հնարավորություն ընձեռնվի: Որպես երգիչներ՝ կարծում եմ շատ դժվար կլինի մեր մրցակցությունը, քանի որ շատ տարբեր ենք՝ թե՛ տվյալներո, թե՛ ոճով:

Եթե հանկարծակի այնպես ստացվի, որ կույր լսումների փուլում նույն մարզչի խմբում հայտնվենք, հնարավոր է ինչ-որ մրցակցություն լինի, բայց այդ մասին դեռ շատ վաղ է մտածել:

-Ռուսական շուկա դուրս գալու, այնտեղ գործունեություն ծավալելու ցանկություն ունե՞ք:

-Եթե ասեմ ոչ, անկեղծ չեմ լինի, սակայն նման ծրագրեր չունեմ, որովհետև եթե ուզում ես ծիծաղեցնել Աստծուն, պատմիր նրան ծրագրերիդ  մասին: Իմ դեպքում միշտ այդպես է, այնպես որ, ամեն բան թողել եմ Աստծո կամքին:

-Առաջիկայում ստեղծագործական նորություններ սպասվո՞ւմ են:

-Ես հիմա զբաղված եմ այս նախագծով և առաջիկայում չեմ նախատեսում  այլ նորություններ հանձնել հանդիսատեսի դատին:

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել