Քրեակատարողական վարչությունում անցկացվել է քաղաքացիների ընդունելություն
ՀասարակությունՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի հրամանով` յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունում կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, հուլիսի 31-ին դատապարտյալների հարազատներին ընդունել են ՀՀ ԱՆ ՔԿՎ պաշտոնատար անձինք, որոնք, լսելով քաղաքացիներին, որոշ հարցերի լուծում են տվել հանդիպման ընթացքում, իսկ քաղաքացիների կողմից բարձրացված մի շարք խնդիրների էլ (ըստ ոլորտների) տրվել է համապատասխան ընթացք: