87-ամյա մոդելի անհավանական պատմությունը (ֆոտոշարք)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Դժվար է հավատալ, որ աշխարհում ապրում է մոդել, որը իր 87 տարեկան հասակում կարող է շատ բան սովորեցնել երիտասարդ կանանց: Բայց դա այդպես է: Նրա անունը Դաֆնա Սելֆ է: Նա ծնվել է 1928 թվականի հուլիսի 1-ին: Մոդելը չի պատրաստվում գնալ թոշակի, մշտապես մասնակցում է ցուցադրությունների, նկարվում է նորաձև ամսագրերի համար և ներկայացնում հայտնի բրենդներ:
.jpg)
Դաֆնան երբեք չի օգտվել պլաստիկ վիրաբույժների ծառայություններից: Նա դրանք համարում է անիմաստ շքեղություն : Բնությունը նրան օժտել է գեղեցիկ դիմագծերով: Որպեսզի պահպանի իր կազմվածքը, Դաֆնան ճիշտ կերպով սնվում է և զբաղվում յոգայով: Նա շատ է ոտքով զբոսնում, ինչպես նաև ժամանակ անցկացնում այգում` աճեցնելով ծաղիկներ:
Դաֆնան 4 թոռների տատիկ է: Նա չի ամաչում իր տարիքից և չի էլ փորձում երիտասարդանալ: Նրա գլխավոր առավելությունը շքեղ սպիտակ մազերն են:
Շարունակություն` այստեղ: