Հաշվիչ հանձնաժողովում ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն ներկայացուցիչներ չեն ունենա
Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովում երեք խմբակցություն ներկայացուցիչ չի ունենա: Ազգային ժողովի նիստում Լևոն Զուրաբյանը, Ռուբեն Հակոբյանը և Նաիրա Զոհրաբյանը հայտարարեցին, որ իրենց խմբակցություններից հանձնաժողովի աշխատանքներին չեն մասնակցի:
Նրանց կարծիքով՝ հանձնաժողովում բազմակարծություն չկա, ու դոմինանտ է իշխող ՀՀԿ-ի տեսակետը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Սրանք ոչ թե փաստարկներ էին, այլ կարծիք: Բոլոր ժողովրդավարական երկրներում դոմինանտը մեծամասնությունն է»:
Քվեարկությամբ որոշվեց, որ, ինչպես նախկինում, հանձնաժողովում ՀՀԿ-ն կշարունակի ունենալ յոթ անդամ, մյուս խմբակցությունները' մեկական: Երկու անդամ ունենալու հնարավորություն էր տրվում միայն ԲՀԿ-ին: