Ի՞նչ «հետաքննություն» են իրականացնում Աննա Էլբակյանը, Համո Ադիյանը, Շողեր Գրիգորյանը եւ մյուսները
LifestyleBravo.am-ը գրում է.
“Մենք եւ նրանք. հետաքննություն”. այսպես է կոչվում “Էդգար Էլբակյան” թատրոնի նոր ներկայացումը, որը բարձրաձայնում է Հայոց Ցեղասպանության մասին: Առաջնախաղը տեղի է ունեցել հուլիսի 30-ին, որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:
Երկու գործողությամբ ներկայացման կազմում են Աննա Էլբակյանը, Համո Ադիյանը, Շողեր Գրիգորյանը, Հակոբ Հակոբյանը, Դավիթ Գասպարյանը, Տաթեւ Հոռոփյանը եւ այլք:
Ըստ ներկայացման գործողությունների՝ այժմյան հայկական թատերախումբը մեկնում է Թուրքիա՝ ուսումնասիրելու Հայոց ցեղասպանության մասին թուրքական արխիվները: Նրանք բեմադրում են Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, որի միջոցով ծավալվում է եղելությունը: Պատմությունները կապված են անցյալի եւ ներկայի հետ, որի ընթացքում հանդիսատեսը տեսնում է, թե ինչպես է տրանսֆորմացիայի ենթարկվում ժամանակը:
Շարունակությունը` այստեղ:
