Քիմ Քարդաշյանի խորթ հոր օլիմպիական ջահը վաճառվել է
LifestyleԵրեկ Չիկագոյում տեղի ունեցած աճուրդի ժամանակ անհայտ մի գնորդի 24 հազար դոլարով վաճառվել է Քիմ Քարդաշյանի խորթ հոր՝ Բրյուս Ջենների օլիմպիական ջահը, որով նախկին մարզիկը 1984 թվականի օլիմպիական խաղերին մոտ մեկ կիլոմետր վազել է Նևադա նահանգի Տախո լճի շուրջ:
Հիշեցնենք, որ 1976 թվականի օլիմպիական չեմպիոն Բրյուս Ջեններն այս տարվա հունիս ամսին սեռափոխվել էր և ստացել Քեյթլին կանացի անունը:
