Արտարժույթները բացի ֆունտից էժանացել են
ՏնտեսությունՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` օգոստոսի 3-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.29 դրամով` կազմելով 478.00 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.55 դրամով և կազմել 524.37 դրամ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.27 դրամո վ և կազմել 7.65 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.79 դրամով և կազմել 745.20 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը օգոստոսի 3-ին կազմել է 16 հազար 880.27 դրամ, արծաթի գինը՝ 223.76 դրամ, պլատինի գինը՝ 15 հազար 45.33 դրամ: