Պակասել են ինչպես ամուսնությունները, այնպես էլ՝ ամուսնալուծությունները. ԱՎԾ
Հասարակություն2015թ. հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասել են ինչպես ամուսնությունները՝ 0.3%-ով, այնպես էլ ամուսնալուծությունները՝ 23%-ով:
Ինչպես նշված է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշներում, 2015թ-ի առաջին վեց ամիսներին ՀՀ-ում գրանցվել են 8 հազ. 582 ամուսնություն, ինչը պակաս է նաև 2013թ-ի ցուցանիշից՝ 240 դեպքով:
Ամենաշատ թվով ամուսնությունները գրանցվել են Երևանում՝ 3 հազ. 202 դեպք, իսկ մարզերից ընտանիք կազմող զույգերով առանձնանում են Կոտայքը՝ 753 ամուսնություն, Արմավիրը՝ 740 դեպք, Արարատը՝ 710 դեպք, իսկ ամենաքիչ ամուսնությունները գրանցվել են Վայոց ձորում՝ 162 դեպք:
Ամուսնալուծությունների թիվը 2015թ-ի առաջին կիսամյակում կազմում է 1900 դեպք, ինչը 2014թ-ի նուն ժամանակահատվածի համեմատ պակաս է 569-ով և 78-ով 2013թ-ի համեմատ: Ամուսնալուծությունների ամենամեծ թիվը ևս գրանցվել է մայրաքաղաքում՝ 735 դեպք, այսուհետև Լոռիում՝ 266 դեպք, Կոտայքում՝ 174 դեպք, Սյունիքում՝ 167 դեպք: Ամենաքիչ թվով ամուսնալուծությունները գրանցվել են Վայոց ձորում՝ 22 դեպք:
2015թ. հունվար-հունիսին հանրապետությունում գրանցված 1 000 ամուսնական զույգերի համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 221 դեպք`2014թ. հունվար-հունիսին արձանագրված 258-ի համեմատ: