Ուիլ եւ Ջադա Փինքեթ Սմիթները ամուսնալուծվու՞մ են
LifestyleԱրեւմտյան ԶԼՄ-ները ակտիվորեն քննարկում են Ուիլ եւ Ջադա Փինքեթ Սմիթների բաժանման լուրերը։
«Ճիշտ է, զույգն արդեն վաղուց խնդիրներ ունի, բայց նրանք կարողացել են բաժանվել՝ պահպանելով իրենց ընկերական հարաբերությունները»,- պատմել է զույգին մոտ կանգնած աղբյուրը։

Սակայն հենց որ լուրերը սկսել են տարածվել զանգվածային լրատվամիջոցներով, Սմիթը շտապել է հերքել դրանք՝ Facebook-ում կատարելով հետեւյալ գրառումը.

«Սովորաբար ես չեմ մեկնաբանում հիմար հայտարարությունները, սակայն ընկերներիցս շատերը սկսել են զանգել եւ իրենց կարեկցանքի խոսքն ասել ինձ։ Ուստի, որոշեցի պատասխանել բոլորին։ Ես ՉԵՄ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼ։ Խոստանում եմ, եթե մի օր որոշենք բաժանվել, ես անձամբ կասեմ այդ մասին»,- գրել է Սմիթը։
