Մարինկա Խաչատրյան. «Չեմ թողնի ինձ կարոտեն»
LifestyleBravo.am-ը գրում է.
«Շանթ» հեռուստաընկերության «Սիրո գերին» սերիալից հայտնի Արփիի՝ Մարինկա Խաչատրյանի համար ամառն աշխատանքային է :): BRAVO.am-ի հետ զրույցում սերիալային դերասանուհին ասել է, որ գործնական մի շարք առաջարկների պատճառով չի կարողացել հանգստի մեկնել:
«Դեռ ամբողջությամբ չեմ վայելել ամառը: Գրեթե միշտ քաղաքում եմ եղել: Երբեմն լողավազան եմ այցելել՝ շոգը հաղթահարելու ու մի փոքր արեւայրուք ընդունելու համար :): Մի քանի օր Աղվերանում եմ հանգստացել: Հայաստանում էլ շատ հիանալի վայրեր կան, որտեղ կարող ենք լավ ժամանակ անցկացնել, լիցքաթափվել ու կտրվել առօրյա հոգսերից»,- նշել է Մարինկան:
Ամառային հանգիստ ասելով՝ դերասնուհին նկատի ունի ծով եւ արեւայրուք. «Սիրում եմ ամառը, ծովը: Եթե ի վերջո կարողանամ հարմարեցնել ու հանգստի մեկնել, ապա ծովափնյա որեւէ քաղաք կընտրեմ»:
Շարունակությունը` այստեղ:
