Բարաք Օբաման տոնում է ծննդյան 54 -րդ տարեդարձը
ՀասարակությունՄիացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման օգոստոսի 4-ին նշում է ծննդյան 54 –րդ տարեդարձը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում շնորհավորել է ԱՄՆ 44-րդ նախագահին ծննդյան կապակցությամբ: «Ծնունդդ շնորհավոր, պարոն նախագահ&raq uo;,- նշվում է դեսպանատան գրառման մեջ:
Ինչպես հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը, Բարաք Օբաման տարեդարձն սկսել է տոնել օգոստոսի 1-ից և արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, մանկության երեք ընկերների հետ մեկնելով Էնդրյուս ավիաբազա՝ գոլֆ խաղալու համար:
ԱՄՆ նախագահ Բարաք Հուսեյն Օբաման ծնվելէ 1961 թվականի օգոստոսի 4-ին Հավայինահանգի Հոնոլուլու վարչականշրջկենտրոնում: Օբաման առաջին սևամորթ ամերիկացին է, ով առաջադրվել է որպես նախագահի թեկնածու: Լինելով Կոլումբիահամալսարանի և Հարվարդի օրենսգիտության դպրոցի շրջանավարտ՝ նա աշխատել է որպես համայնքի կազմակերպիչ ևքաղաքացիական իրավունքների դատախազ:
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ դառնալու նրա առաջին փորձը ձախողվել է 2000թ.: Օբաման հայտարարել է իրնախագահական արշավի մասին 2007թ.-ի փետրվարին և թեկնածու է առաջադրվել Դելավերի սենատոր Ջոզեֆ Բայդենի հետ: Նաստանձնել է ԱՄՆ նախագահի պաշտոնը 2009թ.-ի հունվարի 20-ին: Նույն տարվա հոկտեմբերի 9-ին շահել է խաղաղությանՆոբելյան մրցանակը: