Ղրղզստանի լեռներում ռուս երեք ալպինիստներ են զոհվել
ՀասարակությունՌուսաստանցի երեք ալպինիստներ են զոհվել Ղրղզստանի հարավում՝ Լենինի լեռնագագաթի շրջանում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի մամուլի ծառայություում:
Զոհվածների մարմիններն ուղղաթիռներով տարահանվել են եւ տարվել Օշ քաղաք: Այս պահին ընթանում Է հայրենադարձման փաստաթղթերի ձեւակերպումը:
Միջադեպը տեղի Է ունեցել հուլիսի 30-ի երեկոյան Օդեսա լեռնագագաթի (բարձրությունը 4810 մետր) զառիվայրում, նշված Է Ռուսաստանի ալպինիզմի ֆեդերացիայում:
Ճշտվում Է, որ Մոսկվայից ժամանած ալպինիստները գնում Էին մեկ կապաշարով: Մահը վրա Է հասել վայրկենաբար: Ալպինիստների զոհվելու հանգամանքները ճշտվում են: