Ժաննա Ֆրիսկեի բնակարանը հարազատները թանգարան են դարձնելու
LifestyleAsekose.am-ը գրում է.
Վերջերս մահացած երգչուհի Ժաննա Ֆրիսկեի քույր Նատալյան հարցացրույցներից մեկում նշել է, որ իրենք, հավանաբար, Ժաննայի բնակարանը թանգարան կդարձնեն, որտեղ կպահվեն վերջինիս իրերը, համերգային զգեստները: Նատալյայի խոսքով` Ժաննայի երկրպագուներն էլ այդ ամենը տեսնելու հնարավորություն կունենան:
Միաժամանակ Նատալյան նաև խոստովանել է, որ իրեն դեռևս դժվար է գտնվել մահացած քրոջ տանը, ինչպես նաև հավելել է, որ շատ է կարոտում զարմիկին` Պլատոնին, սակայն Դմիտրի Շեպելևի հետ չշփվելու պատճառով հստակ չի կարող ասել, թե երբ կկարողանա տեսնել փոքրիկին:
Հիշեցնենք, որ Ժաննա Ֆրիսկեի քույրը վերջերս նաև դիմել է ՌԴ նախագախ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով Ժաննա Ֆրիսկեին հետմահու Ժողովրդական արտիստի կոչում տալ:
Նատալյա Ֆրիսկեն ստորագրահավաք է կազմակերպել, որտեղ ցանկացողները կարող են միանալ իր մտահաղացմանը: Ժաննայի քույրն իր միկրոբլոգում նաև գրել է, որ իր գեղեցկուհի քույրն իր տանջանքներով արժանի է այդ կոչմանը: