«Նասդաք Արմենիա»-ում կատարվել է 5 մլն 100 հազար դոլարի առքուվաճառք
Տնտեսություն«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում օգոստոսի 4-ին կատարվել է 5 մլն 100 հազար դոլարի առքուվաճառք` 479.90 դրամ միջին փոխարժեքով:
ԱՄՆ դոլարի փոխարժեքի առաջարկը կազմել է 479.90 դրամ, իսկ պահանջարկը` 478.80 դրամ: Բորսայի վա րկային ռեսուրսների հարթակում կատարվել է 16 մլրդ 400 մլն դրամի գործարք: Փոխարժեքի առաջարկը կազմել է 9.20 տոկոս, միջին տոկոսադրույքը` 9.3195 տոկոս:
Օգոստոսի 3-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 478.50 դրամ: