Նիկարագուայի մայրաքաղաքի մերձակայքում երկնաքար է ընկել
Երկնաքար է ընկել Նիկարագուայի մայրաքաղաք Մանագուայի մերձակա անտառներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է BBC-ն՝ հղում անելով երկրի իշխանություններին:
Տեղի բնակիչներն ուժգին պայթյուն են լսել և զգացել են, թե ինչպես է տատանվում գետինը: Երկնաքարի անկման վայրում 12 մետր երկարությամբ և հինգ մետր խորությամբ խառնարան է գոյացել:
Ինչպես նշել է Նիկարագուայի աստղադիտարանի հետազոտող Ումբերտո Սաբալիոսան, երկնաքարը կարող էր այն աստղակերպի մասը լինել, որը սեպտեմբերի 6-ին անցել է Երկրագնդի մոտով և գտնվել է ԱՄՆ-ի տարածքի վրա:
Աստղակերպերից միայն քչերն են, որ չեն այրվում Երկրի մթնոլորտ մտնելիս: