Վրաստանը չիպս կարտահանի Հայաստան եւ Ադրբեջան
ՀասարակությունԳերմանացի գործարար Ժանա Ֆրեդերիկեն 4 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել Թբիլիսիում վրացական չիպսերի արտադրություն ստեղծելու համար:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը, արտադրանքի համար կօգտագործվի բացառապես վրացական կարտոֆիլ:
Այս առնչությամբ գործարարն արդեն հողատարածք է գնել Կարելիում: Ժանա Ֆրեդերիկեն արդեն գրանցել է արտադրանքի անվանումը՝ «Քարավան», որը բացի վրացական շուկայից նախատեսվում է արտահանել նաեւ Հայաստան եւ Ադրբեջան: