Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնային


Տարօրինակ ու հակասական գտածոներ, որոնք շփոթեցնում են գիտնականներին

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Ժամանակակից պատմության մեջ բազմաթիվ հնագիտական տարօրինակ հայտնագործություններ են արվել։ Հարյուրավոր գտածոներ ցնցել ու շփոթեցրել են գիտնականներին՝ փոխելով պատմության մասին ունեցած մեր պատկերացումները։ Ձեզ ենք ներկայացնում չորս հնագիտական գտածոներ, որոնց իրական լինելուն դժվար է հավատալ և որոնք մարտահրավեր են նետում էվոլյուցիայի գիտական տեսությանն ու կրոնական հավատալիքներին։

 4  Հյուսիսային Ամերիկայի հսկաները

Վերջին մի քանի դարերի ընթացքում բազմաթիվ տարօրինակ  հնագիտական հայտնագործություններ արվեցին՝ անսովոր հսկայական մարդկանց մասունքների տեսքով։ Մարդկանց հսկայական ոսկորները 2,1- 3,6 մետր հասակ ունեցող մարդկանց էին պատկանում։ 1833թ․ին Կալիֆորնիայի Լոմպոկ Ռանչոյի տարածքում զինվորները վառոդ պահելու համար հոր փորելու ժամանակ 3,6 մ հասակ ունեցող մարդու կմախք հայտնաբերեցին։  Նմուշը երկու շարքով ատամներ ուներ և շրջապատված էր քարե  բազմաթիվ կացիններով, փորագրված խեցիներով ու պորֆիրի քարի կտորներով, որոնց վրա ինչ-որ անհասկանալի սիմվոլներ կային։  1856թ․ին 3.2մ  մարդու քայքայվող կմախք հայտնաբերվեց այժմյան Վիրջինիայի տարածքում 1895թ․ի Օհայոի Տոլեդո բնակավայրի մոտ 20 կմախքներ հայտնաբերվեցին, որոնք նստած էին դեպի արևելք ուղղված դեմքերով  և դրանց ատամներն ու ծնոտները ժամանակակից մարդու ծնոտից ու ատամներից կրկնակի անգամ ավելի խոշոր էին։ 1928թ․ին Լուիզիանայի Ուոթերփրուֆ բնակավայրին մոտ 3 մետր հասակ ունեցող մարդու մեկ այլ կմախք հայտնաբերվեց։

Այսպիսի գտածոների մասին տվյալները բազմաթիվ են։ 1947թ․ին տարօրինակ  հոդված հրապարակվեց Նևադայի պետական թերթերում «Ատլանտիսը Կոլորադո գետի շրջանում» վերնագրով։ Հոդվածում նկարագրվում էր հնագիտական հայտնագործության մասին, որն իրենից ներկայացնում էր 290կմ շառավղով ձգվող տարածքում հայտնաբերված 32 ստորգետյա քարանձավներ։ Նշվում էր, որ քարանձավները հայնաբերվել են Նևադայի և Կալիֆորնիայի սահմանին մոտ։ Դրա ներսում 2.4-2.7 մետր հասակով հսկաների ոսկորներ են հայտնաբերվել։ Նրանց հագին անհայտ կենդանու մորթուց հագուստներ են եղել։ Նշվում է, որ քարանձավները հայտնաբերվել են Պրոֆեսոր Բրյուս Ռասելի կողմից։ Ի սկզբանե նա իր հայտնագործությունը նկարագրել է, որպես «ցեղային հիերարխիայի գերեզմանոց»։ Նա կարծում էր, որ ինչ-որ անհայտ աղետ է այս արարածներին ստիպել քարանձավներ իջնել։ Քարանձավներում հայտնաբերվել է նաև հսկաների քաղաքակրթության նշաններ, այդ թվում՝ կենցաղային պարագաներ և վառարաններ։ Դրանց հետ միասին հյատնաբերվել են նաև դինոզավրերի, ժանիքավոր վագրերի ու թագավորական փղերի լավ պահպանված մնացորդներ։ Ինչևէ, հարկ է նշել, որ որևէ հնագիտական ֆիզիկական փաստեր չեն ցուցադրվել հանրությանը, բացի լուսանկարներից։

 3  Արարչի քարտեզը

1999թ․ին Բաշկիրիայի պետական համալարանի պրոֆեսոր Ալեքսանդր Չուվիրովը հնագիտական ցնցող հայտնագործություն արեց։ Նրան իր տուն էր կանչել Վլադիմիր Կրեյնովը, ով հայտնել էր, որ իր տան բակում տարօրինակ սալաքար է հայտնաբերել։ Թերևս հետաքրքիր զուգադիպություն էր, քանի որ այդ նույն ընթացքում Չուվիրովն ինքն էր նմանատիպ  սալաքարեր փնտրում, որոնք հիշատակվում էին տարբեր պատմական ձեռագրերում։ Սալաքարն այնքան ծանր էր, որ մի ամբողջ շաբաթ պահանջվեց այն հողի տակից հանելու համար։ Հայտնագործությունն անվանեցին «Դաշկայի քար», իսկ ավելի ուշ՝ «Արարչի քարտեզ»։ Գտածոն մոտավորապես 1.5 մետր երկարություն ու 1 մետր լայնություն ունի և առնվազն մեկ տոննա քաշ։ Ուսումնասիրելուց հետո հետազոտողները նշել են որ քարը, իրենից Ուրալյան շրջանի եռաչափ քարտեզ է ներկայացնում։ Ժամանակակից ռազմական ուժերն օգտագործում են նմանատիպ քարտեզներ տեղանքի բարձրությունը որոշելու համար։ «Դաշկայի քարը» ներկայացնում է քաղաքացիկական ճարտարագիտական աշխատանքի, ամբարտակների, ոռոգման համակարգի ու ջրապատնեշների «գծագիր»։ Դեռևս չի հաջողվում պարզել քարտեզի ստեղծման տեխնոլոգիան, որը բավականին զարգացա ծ է։

Քարտեզը նաև բազմաթիվ փորագրություններ է պարունակում։ Սկզբում գիտնականները կարծում էին, որ փորագրությունները հին չինարենով էին արված, չնայած ավելի ուշ նշվել է, որ դրանք արվել են անհայտ ծագման հիերոգլիֆային սիմվոլային լեզվով։ Ռուս և չինացի քարտեզագիրների, ֆիզիկոսների, մաթեմատիկոսների, աշխարհագրագետների, քիիմիկոսնեերի ու հին չինարենի մասնագետնենրի թիմը գտածոն հետազոտելուց հետո որոշեցին, որ այն իրենից Ուրալյան շրջանի քարտեզ է ներկայացնում՝ Բելյա, Ուֆիմկա և Ստուտոլկա գետերի պատկերներով։ Մասնագետների համաձայն, սալաքարը 100 միլիոն տարվա հնություն ունի, ինչևէ, չի նշվել, թե կոնկրետ ինչ տեսակ հետազոտություն է անցկացվել` դրա հնությունը որոշելու համար։ Եթե «Արարչի քարտեզը» իրական է, ապա դա վկայում է հինավուրց զարգացած քաղաքակրթության մասին: Հետազոտողները պնդում են, որ այս տեսակ եռաչափ քարտեզը ամենայն հավանականությամբ օգտագործվել է ճամփորդության նպատակներով։ Վերջին հայտնագործությունները ցույց են տալիս, որ սալաքարն ավելի խոշոր առարկայի մաս է կազմում։ «Դաշկայի քարը» շարունակվում է գիտական փորձաքննության ենթարկվել և հանրությանը չի ցուցադրվել։

 2   Մարդկային եղջյուրավոր գանգ

1880-ականներին Պենսիլվանիայի Բրեդֆորդ քաունթիի Սայրե բնակավայրում՝ Սկրանտոնից 95 կմ հյուսիսարևմուտք, հսկայական գերեզմանափոս հայտնաբերվեց։ Հայտարարվեց, որ ամերիկացիները մարդկային մի քանի տարօրինակ գանգեր ու ոսկորներ են հայտնաբերել։ Կմախքները պատկանում էին անատոմիապես նորմալ մարդկանց՝ բացառությամբ հոնքերից մոտ երկու սանտիմետր բարձրության վրա գանգին երևացող եղջյուրների։ Ասում էին, թե ոսկորները պատկանում էին հսկաների, որոնց հասակը կազմումն էր 2.1 մետրի։ Հետազոտողները հաշվարկել են, որ մարմինները թաղվել են մոտավորապես Ք․ա․ 1200թ․ին։ Հայտնագործությունն արվել էր հայտնի հնագետների կողմից, այդ թվում՝ Ամերիկյան հետազոտական թանգարանի գիտաշխատող Ա. Սքիների, Ֆիլիպսի ակադեմիայի պրոֆեսոր Ու. Մորհեդի  կողմից։ 
Առաջին անգամը չէր, որ Հյուսիսային Ամերիկայի տարածքում եղջյուրավոր գանգեր էին հայտնաբերում։ 19-րդ դարում նմանատիպ գանգեր են հայտնաբերվել Նյու Յորքի Ուելսվիլ բնակավայրի մոտ, ինչպես նաև Թեքսասի Էլ Պասո բնակավայրին մոտ գտնվող փոքրիկ գյուղում։ Պատմության մեջ որոշակի ժամանակաշրջանում եղջյուրներն օգտագործվել են որպես թագավորական նշան։ Ալեքսանդր Մեծը որոշ մետաղադրամների վրա եղջյուրներով է պատկերված։  
Պատմական աղբյուրների համաձայն Սայրեի ոսկորներն ուղարկվել են Ֆիլադելֆիայում Ամերիկյան հետազոտական թանգարան։ Ինչևէ, գտածոն գողացվել է ու այն այլևս երբեք չեն տեսել։ Գտածոների լուսանկարները պահպանվել են, սակայն շատերը կարծում են, որ հնագիտական հայտնագործությունը խաբեություն է, իսկ որոշ կայքեր էլ պնդում են, թե դրանք այլմոլորակային ծագում ունեն։

 1  Թուրինյան պատանք

Թուրինյան պատանքը կտավե սավան է, որի վրա կարելի տղամարդու պատկեր տեսնել, որը տառապել է այնպիսի ֆիզիկական չարչարանքներից, որոնք նման են Հիսուս Քրիստոսի խաչելության նկարագրությանը։ Սավանը, որը 437 սմ երկարություն, 111 սմ լայնություն ունի, իր վրա ամբողջական մարդկային մարմնի պատկեր է կրում։ Այն փաթաթված է կարմիր մետաքսի մեջ ու 1578թ․ից ի վեր պահվում է Իտալիայում՝ Թուրինի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, արծաթե արկղի մեջ։ Գտածոյի ծագումը բանավեճերի առիթ է դարձել գիտնականների, պատմաբանների ու հետազոտողների շրջանում։ Հավատացյալնները հավատացած են, որ պատանքը այն սավանն է, որով ծածկվել է Հիսուս Քրիստոսի մարմինը նրա թաղման ժամանակ և որ դեմքի պատկերը Հիսուսի սուրբ դեմքն է։ Ինչևէ, ոմանք պնդում են, որ սավանը պատրաստված է այնպիսի նյութից, որը գոյություն է ունեցել խաչելությունից ավելի քան մեկ հազարամյակ հետո։ 1988թ․ին ռադիոածխածնային հետազոտությունները ցույց են տվել, որ սավանը հյուսվել է Ք.հ. 1260-1390թթ․ին։
Հետազոտության արդյունքները ուսումնասիրվել են մի խումբ լրագրողների կողմից և շատ քննադատներ կասկածի տակ են առել հետազոտության մեջ օգտագործված նմուշի իսկության մասին։ Կաթոլիկ եկեղեցին պաշտոնապես ո՛չ ընդունել, ո՛չ էլ մերժել է Թուրինյան սավանի իսկությունը, սակայն 1958թ․ին Պիուս 12-րդ Պապը հաստատեց, որ պատանքի վրա Հիսուս Քրիստոսի սուրբ դեմքն է պատկերված։

Բացի Թուրինյան պատանքից՝ գոյություն ունի նաև մեկ այլ սավան, որի մասին հիշատակվում է նաև Աստվածաշնչում (Հովհ. 20:7). դա վարշամակն է, որը ծածկել է Հիսուսի գլուխը: 
1999 թվականին Իսպանական Սինդոնոլոգիայի ուսումնասիրման կենտրոնի խմբի անդամ Մարկ Գուսկինը հետազոտեց այս երկու կտորների միջև եղած նմանությունը: Հիմնվելով պատմական, դատաբժշկական փորձաքննության, արյան կենսաքիմիայի և հետքերի նմանության ուսումնասիրության տվյալների վրա՝ նա ենթադրեց, որ այս սավանները ծածկել են նույն մարդու գլուխը: Ավիոնամ Դանինը՝ Երուսաղեմի Իսրայելական Համալսարանից, համաձայնվում է Գուսկինի հետ և ավելացնում, որ պատանքի վրա հայտնաբերված փոշեհատիկները համապատասխանում են վարշամակի վրա առկա փոշեհատիկների հետ:

Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՀունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում