Պետք է արդեն մտածել մեր հետագա քայլերի մասին. Լևոն Զուրաբյան
Քառյակի առաջիկա հանդիպումը կլինի վաղը: Այս մասին մի քանի լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Քառյակի համագործակցությունն այսօր էլի տեսաք, այն հայտարարությունն ինչ-որ արեցի արտագաղթի վերաբերյալ, քառյակի մոտեցումն է»,- ասաց Զուրաբյանը՝ հավելելով, որ քառյակի վաղվա օրակարգը դեռ ձևավորված չէ:
«Քառյակի օրակարգը ձևավորում է հետևյալ կերպ. բոլոր ուժերն անում են իրենց առաջարկներն օրակարգի վերաբերյալ, ձևավորվում է օրակարգ, և այդ օրակարգով սկսվում են քննարկել»:
ՀԱԿ խմբակցության ղեկավարի այն ժամկետը, որ տվել էին իշխանություններին 12 կետերի հարցով, արդեն ավարտվում է:
«Ակնհայտ է, որ մեր պահանջները կամ ավելի ճիշտ է ասել՝ ժողովրդի պահանջներն իրագործված չեն, և պետք է արդեն մտածել մեր հետագա քայլերի մասին: Տեխնիկապես, իհարկե, մինչև սեպտեմբրի 30-ը հետագա քայլերի վերաբերյալ մենք իրավունք էլ չունենք ինչ-որ բան ասելու, որովհետև պետք է պահել ժամկետը: Տեսականորեն չի բացառվում, որ վերջին երեք օրվա ընթացքում կառավարությունը «ղռռալով» անցկացնի օրենքներ և ընդունի որոշումներ, որ պահանջել ենք, բայց սա իհարկե տեսականորեն: Դրա համար եմ ասում՝ պետք է ժամկետը պահվի, որից հետո կորոշենք մեր անելիքները, իսկ ապա ժամանակը կլինի որոշել նաև հանրահավաքի օրվա նշանակման մասին»,- ասաց նա: