Ինչպե՞ս է համատեղում հանգիստը եւ աշխատանքը Սիլվա Հակոբյանը
LifestyleNews.am-ը գրում է.
Ամռան սեզոնն ասոցացվում է հանգստի հետ, երբ բոլորը շտապում են հավաքել ճամպրուկներն ու մեկնել հանգստանալու: Հետաքրքիր է իմանալ, թե հայտնիներն ինչպե՞ս են անցկացնում իրենց ամառային արձակուրդը: Այս անգամ NEWS.am STYLE-ը փորձել է դա պարզել երգչուհի Սիլվա Հակոբյանից:

Մեզ հետ զրույցում նրա հայր եւ մենեջեր Հակոբ Հակոբյանն ասաց, որ Սիլվան նոր է վերադարձել Ռոստովից եւ Կրասնոդարից, ուր մեկնել էր համերգների նպատակով:
«Ուզած-չուզած, երբ չենք կարողանում 10-15 օրով հանգստի մեկնել, աշխատանքը համատեղում ենք հանգստի հետ»,-ասաց Հակոբյանը` նշելով, որ մոտ ապագայում համերգների են մեկնելու նաեւ Ղրիմ եւ Հունաստան:
«Հունաստանում հայկական համայնքի հետ կապված խոշոր միջոցառում կա, որտեղ պետք է Սիլվան մասնակցի: Ստեղծագործական շատ նորություններ էլ ունի. 10-15 նոր երգ ենք ձայնագրել, որոնցից մի քանիսը տեսահոլովակ կունենան: Պարզապես այնքան շատ են համերգներն ու շրջագայությունները, որ ոչինչ չենք հասցնում: Աշնանը Սիլվան եվրոպական մեծ շրջագայություն ունի. համերգներ է ունենալու շուրջ 6 երկրում»,-եզրափակեց նա:
Զրուցեց` Շ. Շուշան