Ժաննա Բուտուլյանը կիսվում է մարմնի խնամքի, կազմվածքը պահպանելու եւ գեղեցիկ մնալու իր գաղտնիքներով
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը Life.panorama.am-ի հետ այսօրվա զրույցում պատմեց, թե ինչպե՞ս է խնամում մարմինը, ինչպե՞ս է հոգ տանում եղունգների մասին եւ կիսվեց աղջիկների համար ամենակարեւոր խնդրի՝ դիետաների, կազմվածքը պահանելու իր բանաձեւով:
Դերասանուհին նկատեց, որ կազմվածքը պահպանելը խիստ կարեւորում է, բայց սպորտով զբաղվում է, երբ ունենում է բարձր տրամադրություն. «Երբ լավ տրամադրություն եմ ունենում, կամ իմ կյանքում հաճելի շրջան է լինում, պարտադիր զբաղվում եմ սպորտով, իմիջայլոց, այդ ժամանակ տրամադրությունս էլ ավելի է բարձրանում: Ի դեպ սպորտի նկատմամաբ սերս դեռ մանկուց է արտահայտված եղել, քանի որ հաճախել եմ լողի եւ բասկետբոլի: Նշեմ նաեւ, որ երբեք երկրատեւ միեւնույն սպորտաձեւով չեմ զբաղվում, այսինքն՝ մի որոշ ժամանակ կարող եմ զբաղվել վազքով, որոշ ժամանակ մարմնամարզությամբ, որոշ ժամանակ յոգայով եւ այսպես շարունակ: Միեւնույն երկարատեւ աշխատանքը կատարելուց ձանրձանում եմ եւ կորցնում եմ հետաքրքրությունս, ինչի հետեւանքով արդյունք չեմ ստանա»,- նշեց Ժաննան:
Շարունակությունը` այստեղ: