Դոլարը թանկացել է
ՏնտեսությունՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` օգոստոսի 5-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.6 դրամով` կազմելով 478.53 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.97 դրամով և կազմել 519.44 դրամ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 7.60 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.63 դրամով և կազմել 745.50 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինն օգոստոսի 5-ին կազմել է 16 հազար 779.75 դրամ, արծաթի գինը՝ 223.7 դրամ, պլատինի գինը՝ 14 հազար 692.77դրամ: