ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում Շիրակում
ՀասարակությունՏրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կողմից ՃԵԿ-ի խախտումները հայտնաբերելու ուղղությամբ հատուկ միջոցառումների անցկացման պլան-գրաֆիկի համաձայն, ՃՈ ուղեկցող վաշտի և 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողներն օգոստոսի 4-ին Շիրակի մարզում իրականացրել են ուժեղացված ծառայ ություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կազմվել է վարչական իրավախախտման 122 արձանագրություն:
Ուժեղացված ծառայության ընթացքում ոչ սթափ վիճակում, փոխարինված համարանիշերով և առանց համապատասխան փաստաթղթերի մեքենա վարելու համար ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 22 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել են նաև հետախուզման մեջ գտնվող մեքենաներ: Միջոցառումները շարունակական են լինելու: