Երևան, 13.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Փաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին


Նրանք սեր ունեն զենքի հետ, կովբոյի կյանքով են ապրում, քաղաքում շրջելիս զենքերը միշտ կողքները դրված է. Ագարակի քաղաքապետ

Հասարակություն

Օգոստոսի 4-ի գիշերը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում կրքերը չափից դուրս թեժ են եղել,- հայտնում է Orer.am-ը:

Ինչպես նշել էինք տվյալ թեմայի շուրջ մեր նախորդ անդրադարձներում, Ագարակի բնակչուհի 42-ամյա Անահիտ Ոսկանյանը, դիմելով Մեղրի քաղաքի ոստիկանություն, հայտնել է, որ նշված օրը անհայտ անձը կրակոցներ է արձակել իր ամուսնու՝ 53-ամյա Ստյոպա Հովհաննիսյանի ուղղությամբ: Կինը հայտնել է նաեւ, որ այդ հանցագործությունը կատարվել է մի խումբ անձանց կողմից` Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի պատվերով:

Հիշեցնենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մեղրիում է գտնվում նաեւ Սյունիքի մարզի դատախազը:

Թե որքանով առնչություն ունի քաղաքապետը վերը նշված իրադարձության հետ, Orer.am-ը ճշտեց Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանից.

-Պարոն Զաքարյան, Ձեր անունը կապում են երեկ Ագարակ քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց իրադարձության` կրակոցների հետ. ի՞նչպես կմեկնաբանեք այս տեղեկատվությունը:

-Անգամ չեմ կարող պատկերացնել, թե ինչու է այդ կինն իմ անունը շոշափել տվյալ իրադարձության հետ կապված, չեմ հասկանում, թե նա ինչ պետք է շահեր դրանից: Ամեն դեպքում, գործը իրավապահ մարմինների ձեռքի տակ է, ընդամենը մի քանի օրից ամեն ինչ պարզ կլինի:

-Կրակոցներ Ձեր քաղաքում հաճա՞խ են հնչում:

-Կարող եք նայել ոստիկանության ամփոփագրերը, որտեղ նշված կլինի, որ միջինից ցածր տոկոս են կազմում նման դեպքերը: Ասեմ, որ վերջին կրակոցները, որոնք հնչել են չորս տարի առաջ Ագարակ քաղաքում, կրկին տվյալ անձի` Ստյոպա Հարությունյանի կողմից են եղել: Նրանք սեր ունեն զենքի հետ, կովբոյի կյանքով են ապրում, քաղաքում շրջելիս զենքերը միշտ կողքները դրված է` ակնհայտ երեւացող ձեւով. դա բոլորը գիտեն:

Նրանք ցանկացած հարց էտ ձեւով են ուզում լուծել, երեւի այս անգամ նրանց հանդիպած մարդը նույն ոճի մեջ է եղել: Բարեբախտաբար, երկու դեպքում էլ մարդկային զոհեր չեն եղել, այսքանից հետո եզրակացությունները թողնում եմ Ձեզ: Ես բացասական եմ վերաբերվում նման քայլերին, ում կուսակցությունից, ում թիմից ուզում է լինի, ով ուզւմ է լինի, եթե տվյալ անձն իրեն թույլ է տալիս կրակել մարդաշատ վայրում, ապա նա պետք է ամենախիստ պատիժը ստանա:

-Դուք մեղքի բաժին զգո՞ւմ եք այս իրադարձության հետ կապված:

-Եթե Ագարակում կրակոց եղել է, ես դա եւ՛ իմ մեղքն եմ համարում, եւ՛ իմ ցավն եմ համարում՝ որպես համայնքի ղեկավար:

-Իսկ փորձե՞լ եք կապ հաստատել տվյալ անձանց հետ եւ հասկանալ, թե ինչու են կապում այդ կրակոցները Ձեր անվան հետ:

-Ես նրանց նկատմամբ իմունիտետ ունեմ: Ամեն անգամ իրենց հարցերը կապում են ինձ հետ, երեւի, որ հարցը հնչեղություն ստանա: Ո՛չ, կապ չեմ հաստատել:

-Իսկ միգուցե անձնական խնդիրնե՞ր ունեք տվյալ ընտանիքի հետ:

-Ես նրանց հետ շփվում եմ այնքանով, որքանով իմ պաշտոնական դիրքն է թույլ տալիս: Իմ նախորդ հարցազրույցներում ասել եմ արդեն, որ իրենք ապօրինի կերպով տարածք են բռնազավթել եւ շինարարություն կատարել:

Սրա հետ կապված 2013 թվականից իրենք քաղաքապետարանի հետ դատական քաշքշուկների մեջ են, իսկ հիմա արդեն կա Վճռաբեկ դատարանի վճիռը, որն արդեն վերջնական որոշում է: Քաղաքապետարանն այդ տարածքում պետք է զբոսայգի կառուցի: Նրանք անբարոյական կյանքով ապրող մարդիկ են, ես իմ պատվից ցածր կհամարեմ իրենց հետ շփվել: Անգամ նրանց հետ թշնամությունն եմ պատվիցս ցածր համարում:

Սոսե Չանդոյան

Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովԵս թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա ՀովսեփյանՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՊետական մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ու ոչ մրցակցային պահանջներ. Լիանա ՄանուկյանԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումՀայաստանը գնում է էներգետիկ կախվածության․ Ալիևը արդեն որոշում է մեր ատոմակայանի ապագան. Էդմոն ՄարուքյանԴուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա ՄաթևոսյանՌուբեն Վարդանյանի մոտ նախկինում աշխատած Խանդանյանը հրաժարվեց պատասխանել նրա մասին Ավետիսյանի հարցինԽաղաղության համաձայնագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորում․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԽանդանյանինԴուք աշխատել եք Ռուբեն Վարդանյանի կազմակերպությունում. Շիրազ Մանուկյանը՝ ԽանդանյանինԱյսօր հայ տնտեսվարողները կանգնած են լուրջ խնդրի առաջ. Մարիաննա Ղահրամանյանը՝ ԽանդանյանինԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՀայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. ՖարմանյանՖինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBankԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ինՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներՏենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՅուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանԵրբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակը Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՊետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՄենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԽոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանUcom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանTrina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՃապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ Վարդևանյան Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ին