Խորամանկություններ, որոնք կհեշտացնեն ձեր առօրյան (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
AdMe.Ru կայքն ուսուցողական ֆոտոշարքի միջոցով ներկայացնում է որոշ խորամանկություններ, որոնց կիրառումն առօրյայում էապես կթեթևացնի կենցաղային մի շարք հոգսեր։
Ահա այսպես կարելի է վրձնից հեռացնել ներկի ավելորդ մասը

Սովորական պլաստմասսայե խողովակի կիրառումը կկանխի վզնոցների ` իրար մեջ խճճվելը:

Որպեսզի տաբատը չէլեկտրականանա, պետք է ներսի կարի կողմից անգլիական ասեղ ամրացնել։

Ձվի դեղնուցն ու սպիտակուցը հեշտ է առանձնացնել պլաստմասսայե դատարկ շշի միջոցով

Սովորական ռետինը լավ մաքրում է փայտյա մակերեսով իրերն ու բաց գույնի կաշին

Մրգերի համար նախատեսված ցանցը հարմար է սպասքը լվանալու համար

Զամշի վրա հայտնված ոչ մեծ լաքաները կարելի է մաքրել եղունգների խարտոցի միջոցով

Թևնոցն առանց կողմնակի օգնության կարելի է կապել այսպիսի ամրակի միջոցով

Որպեսզի ակնոցների մանր պտուտակները չքանդվեն, դրանց վրա եղունգի թափանցիկ լաք քսեք:
