Քրիստինե Ուզունյանը բացահայտում է Աֆլեքի հետ հարաբերությունները (գաղտնի լուսանկարներ)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքի երեխաների այժմ արդեն հայտնի դայակ Քրիստինե Ուզունյանին նկատել են դերասանի տանը՝ հուլիսի 17-ին՝ Ջեննիֆեր Գարների հետ բաժանման հայտարարությունից օրեր անց։
Ինչպես գրում է Radar online-ը, 28-ամյա Քրիստինեն ժամանել է Աֆլեքի տուն և, ինչպես նկատելի է նկարներից, աշխույժ զրուցում է նրա հետ։ Նկարներից էլ պարզ է դառնում, որ զույգը բավական լավ է ճանաչում միմյանց։
Չնայած Աֆլեքը հերքում է Ուզունյանի հետ կապը, Star ամսագրի աղբյուրը հայտնել է, որ նրանք հանդիպել են, սակայն Ուզունյանն ընկերոջն ասել է, որ դերասանը բաժանվել է իրենից՝ ասելով, որ սիրում է իրեն, սակայն չի կարող լինել իր հետ այսպիսի հանգամանքներում։
Ուզունյանին Բեն Աֆլեքն ու Ջեննիֆեր Գարները ի սկզբանե վարձել էին՝ իրենց երեխաներին խնամելու համար, երբ զույգը պատրաստվում էր բաժանվել։ Սակայն աշխատանքային հարաբերությունները շատ արագ վերածվել են անձնական հարաբերությունների Աֆլեքի և Ուզունյանի միջև։ Մեկ այլ աղբյուր Radar-ին հայտնել է, որ զույգի միջև ֆիզիկական մտերմություն չի եղել։
.jpg)
Շարունակությունը` այստեղ: