Նեմցովի գործով փորձաքննությունը պարզել է, որ նրա վրա կրակողը ձախլիկ է եղել
ՀասարակությունՌուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով փորձաքննությունը պարզել է, որ նրա վրա կրակողը ձախլիկ է եղել։ Այս մասին հայտնում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Նա նաեւ նշել է, որ փորձագետները ZAZ Chance մեքենայի նստատեղի վրա, որին նստած է եղել ենթադրյալ մարդասպան ձախլիկ Զաուր Դադաեւը, վառոդ են հայտնաբերել։
Քննիչների կարծիքով՝ Դադաեւը ատրճանակը, որից կատարել է կրակոցները, սպանությունից հետո դրել է իր կողքին՝ նստատեղի վրա։