Մայրը 8 տարի դստերը պահել էր աղբանոցի վերածված տանը (լուսանկարներ)
LifestyleԻտալական ոստիկանությունը փրկել է մի կնոջ, ով 8 տարի փակված էր եղել չջեռուցվող և աղբով լցված բնակարանում։ Կիարա անունով 36–ամյա իտալուհուն գտել են մերկ վիճակում, Նեապոլի արվարձաններում գտնվող շենքերից մեկի բնակարանում։ Նա փորձում էր վարսահարդարիչով տաքացնել իրեն։

Պարզվեց, որ աղջկան այդ օրին է հասցրել 69–ամյա մայրը, ով նախկին ուսուցչուհի էր։ Որպես հանցակից ձերբակալվել են նաև տուժածի մորաքույրն ու շենքի հսկիչը։

