Այն մարդկանց մոտ, ովքեր չեն նախաճաշում, մեծ է շաքարախտի հավանականությունը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Բրիտանացի հետազոտողները պարզել են, որ այն երեխաների մոտ, ովքեր առավոտյան ամեն օր չեն նախաճաշում, բարձր է շաքարախտով հիվանդանալու ռիսկը: Հետազոտությանը մասնակցել է 9-10 տարեկան ավելի քան 4000 դպրոցական:
Չնախաճաշող երեխաների արյան մեջ հայտնաբերվել է շաքարախտի զարգացման բարձր ռիսկ: Ուտելուց հետո նրանց արյան մեջ նկատվել է ինսուլինի բարձր քանակ:
Շաքարախտը հանգեցնում է կուրության և երիկամային անբավարարության, ինչպես նաև մեծացնում սրտային հիվանդությունների և ուղեղի կաթվածի առաջացման ռիսկը: