Հայաստանում կկայանան «Շանթ-2015» հրամանատարաշտաբային զորավարժությունները
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերին կայանալիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստական միջոցառումների շրջանակում օգոստոսի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ գերատեսչությունների և «Շանթ-2015» զորավարժությունների միջնորդական խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը քննարկվել են ռազմավարական մակարդակի միջոցառումների ընթացքում` ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում ՀՀ գերատեսչությունների և դրանց ենթակա ստորաբաժանումների գործողությունները, պարզաբանվել են պետական կառույցների համատեղ գործողությունների ներդաշնակմանը, միասնական քաղաքականությանը և միասնական կառավարման համակարգի յուրաքանչյուր օղակին վերաբերող խնդիրներ:
Խորհրդակցության ընթացքում ամփոփվել է նաև համապետական նշանակության ստուգատեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, արծարծվել են միջոցառումն արդյունավետ և կազմակերպված իրականացնելու հարցեր, տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ: