Ձևավորվել է հայ-լիտվական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական Հանձնաժողով
ՏնտեսությունԼիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանն օգոստոսի 6-ին հանդիպում է ունեցել Լիտվայի էկոնոմիկայի նախարար Էվալդաս Գուստասի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են վերջին շրջանում արձանագրված առևտրական փոխանակումների և երկու երկրների գործարար շրջանակների շփումների ակտիվացման միտումներին:
Կողմե րը գոհունակություն են հայտնել հայ-լիտվական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ձևավորման գործընթացի ավարտի կապակցությամբ: Դեսպան Այվազյանը և նախարար Գուստասը համակարծիք էին, որ Միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը և ապագա գործունեությունը կարևոր խթան կհանդիսանան երկկողմ առևտրի զարգացման և ներդրումների խրախուսման համար:
Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանն իր զրուցակցին տեղեկացրել է 2014-2015թթ. ընթացքում Լիտվայում և Հայաստանում տեղի ունեցած 3 բիզնես-ֆորումների արդյունքների վերաբերյալ, որոնք կազմակերպել էին Հայաստանի զարգացման հիմնադրամը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Լիտվայի արդյունաբերողների կոնֆեդերացիան: