Հայտնի էքստրասենսի սպանության գործով արդեն կան բերման ենթարկվածներ
ՀասարակությունNews.am-ը գրում է.
Հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության կասկածանքով քաղաքացիներ են բերման ենթարկվել: Տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Կատարվում են օպերատիվ-քննչական գործողություններ: Այլ մանրամասներ այս պահին չեն հրապարակվում:
Նշենք, որ դեպքի առիթով Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ)։
Շարունակությունը՝ այստեղ: