Քանիե Ուեսթը՝ Քայլի Ջեներին. «Բավական է կրկնօրինակես Քիմ Քարդաշյանին»
LifestyleNews.am-ը գրում է.
«Բավական է կրկնօրինակես Քիմ Քարդաշյանին»,- Քանիե Ուեսթը խորհուրդ է տվել կնոջ կրտսեր քրոջը՝ Քայլի Ջեներին։
Hollywood Life –ի փոխանցմամբ՝ Ուեսթը շատ լավ հարաբերություններ ունի Քայլիի հետ, սակայն կարծում է, որ աղջնակը պետք է իր անհատական ոճը գտնի։
«Քանիեն համոզված է, որ Քայլին սուպերաստղ է դառնալու, բայց նա պետք է իր ոճը ստեղծի։ Ռեփերին դուր չի գալիս, որ աղջիկը աստիճանաբար դառնում է Քիմի վատ պատճենը՝ կրկնօրինակելով նրա հագուստի ոճը եւ անգամ ռեփեր ընկեր ունենալը»։

Սակայն ընտանիքն մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ այս հորդորները, միգուցե, ոչ մի ազդեցություն չունենան, քանի որ Քայլին փորձարկումներ է անում իր արտաքին տեսքի վրա եւ նրան չի հետաքրքրում, որ իրեն շփոթում են քրոջ հետ։