Անդրեյ Գայդուլյանը քաղցկեղի դեմ պայքարելու նպատակով մեկնել է Գերմանիա
LifestyleNews.am-ը գրում է.
Ինչպես գիտեք «Ունիվեր» սերիալի աստղ Անդրեյ Գայդուլյանի մոտ երրորդ աստիճանի քաղցկեղ է հայտնաբերվել: Օրեր առաջ դերասանի առողջական վիճակը վատթարացել էր, եւ նա մեկնել է Գերմանիա՝ քաղցկեղի դեմ պայքարելու նպատակով։
Գերմանիայում նա անցնելու է քիմիոթերապիայի առաջին կուրսը։ Ըստ բժիշկների՝ այժմ ամեն րոպե կարեւոր է դերասանի համար, որպեսզի ճիշտ բուժում նշանակվի, հայտնել է Super-ը։
Նշենք, որ Անդրեյի հետ Գերմանիա է մեկնել նաեւ նրա հարսնացուն՝ Դիանան, որն ամեն կերպ փորձում է օգնել իր սիրելիին հաղթահարել այս ծանր հիվանդությունը։