Հայաստանում ՏՏ բնագավառի զարգացումը կառավարության ուշադրության կենտրոնում է. ՀՀ վարչապետ
ՀասարակությունՎարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 7-ին ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ներկայացուցիչներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի հետագա զարգացմանը և նորարարական գաղափարների խթանմանը վերաբերող հարցեր: Մասն ավորապես, անդրադարձ է եղել տեխնոլոգիական կրթական համակարգի արդիականացմանը, բարձրակարգ կադրերի պատրաստմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև ներդրումների ներգրավմանն ուղղված ծրագրերի իրականացման հեռանկարներին:
Վարչապետը նշել է, որ Հայաստանում ՏՏ բնագավառի ակտիվ զարգացումը մշտապես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, և գործադիրը պատրաստ է աջակցել ոլորտի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր ողջամիտ առաջարկության կյանքի կոչմանը: