Երևանում թունավորման դեպք է գրանցվել
ՀասարակությունԵրևանի Գայի պողոտայի թիվ 22 շենքի բնակիչ, 1973թ. ծնված Լ. Կ.-ն օգոստոսի 7-ին` ժամը 11.11-ի սահմաններում, թունավորման նախանշաններով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: