Եվրոն թանկացել է
ՏնտեսությունՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` օգոստոսի 7-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.03 դրամով` կազմելով 478.29 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.35 դրամով և կազմել 522.34 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 7.45 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.45 դրամով և կազմել 742.21 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինն օգոստոսի 7-ին կազմել է 16 հազար 757.5 դրամ, արծաթի գինը՝ 224.36 դրամ, պլատինի գինը՝ 14 հազար 577.76 դրամ: