Այս տղամարդը այցելել է աշխարհի բոլոր երկրները (լուսանկարներ)
LifestyleBusiness Insider հայտնի պարբերականը հրապարակել է նորվեգացի Գուննար Գարֆորսի տուրիստական լուսանկարները, ով շրջել է աշխարհով մեկ, հայտնում է korrespondent.net-ն: Նա հանդիսանում է մոլորակի առաջին տղամարդը, ով մինչև 40 տարեկանը եղել է 198 երկրում:
Գարֆորսը սկսել է ակտիվորեն ճանապարհորդել 2008 թվականին` 1 տարում այցելելով 85 երկիր: Վերջնական արդյունքի նա հասել է 2013 թվականի մայիսի 8-ին: Տղամարդը նշում է, որ ճանապարհորդել է միայն հանգստյան օրերին ու տոներին և աշխատելով նորվեգական հեռարձակող ընկերությունում՝ երբեք հատուկ արձակուրդներ չի վերցրել:
Բոլոր երկրներն այցելելուց հետո նա գրել է «198. ինչպես ինձ մոտ վերջացան երկրները» և բացել սեփական կայք:











