Կովկասում հակամարտությունների վերսկսումը կարող է բերել ցավալի արդյունքների. Ադրբեջանում Վրաստանի դեսպան
Հասարակություն
Կովկասում հակամարտությունների լուծումը տեսնում եմ միայն խաղաղ ճանապարհով:
Այս մասին, ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն:
Նրա խոսքով` կրկնակի արյունահեղությունն այնպիսի փոքր տարածքում, ինպիսին Հարավային Կովկասն է, կարող է բերել բացասական արդյունքների:
«Հարավային Կովկասի նման փոքր տարածքում հակամարտությունների վերսկսումը, ինչպես մենք զգացինք մեզ վրա, կարող է բերել ցավալի արդյունքների: Այդ պատճառով հակամարտությունների խաղաղ ճանապարհով կարգավորումն այսօր ամենալավ տարբերակն է»,- նշել է դիվանագետը: