Սիսիանն ու Երևանի Ավան վարչական շրջանը խորացնում են համագործակցությունը
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև համագործակցության ծրագրի շրջանակում Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի նախաձեռնությամբ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Սիսիանի քաղաքապետարան:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկկողմ համագործակցության ներկա վիճակը, ինչպես նաև գործընկերային կապերն ընդլայնելու հեռանկարները քննարկելու նպատակով կազմակերպված հանդիպման ընթացքում վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Վոլոդյա Բարսեղյանը և Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը ներկայացրել են համագործակցության ընդլայնման իրենց մոտեցումները: Ըստ այդմ, մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի միջև փոխգործակցություն կծավալվի կրթության, մշակույթի, սպորտի, շինբարեկարգման, կանաչապատման ոլորտներում: Փորձի փոխանակման նպատակով էլ կկազմակերպվեն փոխայցելություններ: